Կաթնամթերքը մեր սննդակարգում՝ Մածուն:
Մածունի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Այն օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։
Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես՝ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։
Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։
Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։
Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։
Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։ "ԱՅԳ"-ը սպառողին է առաջարկում անարատ հումքից պատրաստված համեղ եւ օգտակար մածուն, պատրաստված՝ լավագույն հայկական ավանդույթներով: