Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի արտահանումը ՌԴ թույլատրվել է
Август 04,2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։
Ըստ ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության, Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, հայտնել է , որ այն ընկերությունները, որոնք համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, կստանան թույլատվություն արտադրանքի ներմուծման ՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։