Մեր մասին
«ԱՅԳ»-ը ժամանակակից պրեմիում կաթնամթերք արտադրող ընկերություն է, որը սպառողին առաջարկում է կաթնամթերքի լայն տեսականի: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող մեր ձեռնարկությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Գործարանի արտադրական հզորությունը հասնում է օրական 50 տոննայի: Արտադրության բոլոր փուլերն անցնում են խիստ լաբորատոր հսկողություն՝ ստանալու համար միջազգային ստանդարտներին համապատասխան կաթնամթերք: Այս պահին «ԱՅԳ»-ն արտադրում է ավելի քան 50 ապրանքատեսակ ՝ պանիրներ, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, թթվասեր, պաղպաղակ և այլն:
Մեր առաքելությունը
Կենտրոնանալով նորարարության և շարունակական կատարելագործման վրա՝ մենք նպատակ ունենք մատուցել սպառողին բացառիկ որակյալ կաթնամթերք, որը կնպաստի առողջությանն ու կպարգեւի աննկարագրելի համային զգացողություններ:
Մեր տեսլականը
Հանդիսանալով բացառապես որակյալ եւ միջազգային ստանդարտներին համապատասխան կաթնամթերքի արտադրող, նորովի ներկայացնել հայկական արտադրանքն միջազգային շուկայում: